Լրահոս

23.09.2011 13:18


Կրինա Պրունարիու. «Բաքվում Բասեսկուի հայտարարությունը ԶԼՄ–ները ճիշտ չեն ներկայացրել»

Կրինա Պրունարիու. «Բաքվում Բասեսկուի հայտարարությունը ԶԼՄ–ները ճիշտ չեն ներկայացրել»

Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Պրունարիուն այսօր պատասխանելով այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան հակամարտության և մերձդնեստրյան խնդրի համար մեկ ընդհանուր լուծում կա՞, ասել է.

-Հակամարտությունները տարբեր են լինում, նրանք առաջանում են տարբեր պատճառներով, զարգանում են տարբեր կերպ, ուստի դժվար է գտնել մեկ համընդհանուր լուծում բոլոր հակամարտությունների համար։ Դժվարանում եմ նշել, թե ինչ նմանություններ և տարբերություններ կան այդ երկու հակամարտությունների միջև։

Հարցին՝ ինչու Ռումինիայի նախագահ Բասեսկուն, լինելով Բաքվում, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ընդգծեց գերազանցապես տարածքային ամբողջականության սկզբունքը՝ չնշելով նաև ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, դեսպանը պատասխանել է.

-Նախ չպետք է մոռանալ, որ Ռումինիան ունի իր շահերը էներգետիկայի բնագավառում։ Բայց շատ հաճախ ԶԼՄ–ները բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը մեջբերելիս շեշտը դնում են այն բանի վրա, ինչը ցանկալի է և տեղավորվում է տվյալ երկրի շահերի շրջանակում՝ չարտահայտելով պաշտոնյայի հայտարարության բուն իմաստը և համատեքստը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը