Լրահոս

24.09.2011 09:52


Ա. Դավութօղլու. «Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»

Ա. Դավութօղլու. «Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»

Նյու–Յորքում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եթե նման ցանկություն հայտնի Ադրբեջանը։ Այս ամենի հետ մեկտեղ թուրք պաշտոնյան նաև ավելացրել է, որ եթե Թուրքիան կարողանա ուժեղացնել իր ազդեցությունը հակամարտության կարգավորման գործում, ապա կանի ամեն ինչ, որ «ադրբեջանական հողերն ազատագրվեն, և տարածաշրջանում վերածնվի խաղաղությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը