Լրահոս

24.09.2011 10:23


Ֆեյսբուքցիները «Փրկենք կենդանիներին» շների կացարանում շաբաթօրյակ են նախաձեռնել

Ֆեյսբուքցիները «Փրկենք կենդանիներին» շների կացարանում շաբաթօրյակ են նախաձեռնել

Շաբաթ օրը «Փրկենք կենդանիներին» շների միակ կացարանում շաբաթօրյակ է հայտարարված: Նպատակն է մաքրել և ազատել կացարանին կից մի տարածք, որն այս պահին չի օգտագործվում, սակայն որը կարող է դառնալ շատ կարևոր հատված կենդանիներին փրկելու գործում, այսինքն՝ ժամանակավոր կացարան հիվանդ կենդանիների համար: Հանդիպման վայրը Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ է, ժամը՝ շաբաթ 12:00–ին: Շաբաթօրյակի նախաձեռնողները մասնակցել ցանկացողներին կոչ են անում անպայման զինվել աշխատանքային հագուստով, ձեռնոցներով և սպունգներով: Ցանկության դեպքում կամավորները կարող են իրենց հետ նաև ուտելիք տանել և կերակրել կացարանի շներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը