Լրահոս

19.11.2010 14:02


Ա.Մինասյան. «Ասվածը չի նշանակում, որ կասկածում ենք ՎՊ աշխատանքներին»

Ա.Մինասյան. «Ասվածը չի նշանակում, որ կասկածում ենք ՎՊ աշխատանքներին»

ԱԺ ճեպազրույցներ ժամանակ անդրադառնալով Վերահսկիչ պալատի գործունեությանը և Սպարտակ Մելիքյան-Իշխան Զաքարյան առճակատմանը, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է.

-Պարոն Մելիքյանի և Վերահսկիչ պալատի փոխադարձ մեղադրանքների մասին մենք այս պահին ոչինչ չենք ասում, որովհետև դա միջանձնային հարաբերություններ են և քանի որ հրապարակային գործողությունների տիրույթ է տեղափոխվել, կարծում եմ այդ հարցի պատասխանը պետք է տան առաջին հերթին իրենք:

Ինչ վերրաբերում է ՎՊ գործունեությանը, Ա.Մինասյանը նշել է, որ ակնհայտ է, որ ՀՀ-ում այնպիսի կառույցները ինչպիսին Վերահսկիչ պալատն է, որքան էլ ցանություն ունենան օբյեկտիվությունը լույս աշխարհ բերել, կառավարությանն ու մյուս մարմիններին ստիպել աշխատել, այնուամենայնիվ կա այն վտանգը, որ բավարար անկաշկանդությամբ օժտված չեն.

-Ասվածն ամենևին չի նշանակում, որ մենք կասկածում ենք Վերահսկիչ պալատի աշխատանքին, պարզապես վստահ ենք, որ արդյունավետությունը շատ ավելի բարձր կլինի, հատկապես քաղաքական կամ Սահմանադրական մարմնի մակարդակով, որտեղ քաղաքական ընդդիմությունը ներկայացված կլինի,- ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը