Լրահոս

24.09.2011 13:27


Գեղեցկուհի մոդելը տեսաձայնագրել է միլիոնատեր ծեր ամուսնու մահը

Գեղեցկուհի մոդելը տեսաձայնագրել է միլիոնատեր ծեր ամուսնու մահը

Գարեջրային ընկերության 90–ամյա սեփականատիրոջը՝ Բրունո Շուբերտին, հարազատների խնդրանքով բժիշկներն էֆթանազիա են արել։ Միլիարդատիրոջ երիտասարդ կինն էլ տեսախցիկով նկարահանել է՝ ինչպես են ամուսնուն մահացու ներարկումը կատարում։ 28–ամյա բելգիացի մոդել Մեարիտը տեսաձայնագրել է նաև անկողնային հիվանդ Բրունոյի կյանքի վերջին օրերը և դրանք տարածել համացանցում։ Մի քանի օրերի ընթացքում տեսախցիկը ֆիքսել է մահացող Բրունոյի մահճակալի մոտ տեղի ունեցող ամեն ինչ, այդ թվում՝ նրա կյանքի վերջին րոպեները։

Վերջին շրջանում մուլտիմիլիոնատիրոջ առողջական վիճակը ոչ մի հույս չի ներշնչել։ Տղամարդը վաղուց է ծանր հիվանդությամբ տառապել։ Որպեսզի թեթևացնեն նրա ցավերը, հարազատները որոշել են էֆթանազիա կիրառել։

Չնայելով տարիքային մեծ տարբերությանը՝ Բրունոն և Մեարիտն ամուսնացել են 2009–ին։ Համացանցում հայտնված տեսանյութը քննադատությունների ալիք է բարձրացրել ոչ միայն գերմանական, այլև ողջ միջազգային հանրության շրջանում։ Միլիոնատիրոջ որդին խորթ մորն անգամ մեղադրել է հոր ժառանգությունը ստանալու նպատակով նրան սպանելու մեջ։ Տղան նշել է, որ ամուսնությունից հետո հայրն սկսել է այլ կերպ իրեն դրսևորել, քիչ է շփվել ընկերների հետ։ Իսկ հիմա էլ Բրունոն իր ողջ կարողությունը ժառանգել է երիտասարդ կնոջը։ Տղան կարծում է, որ խորթ մայրն իր հորը պարզապես կառավարել է։

Երիտասարդ այրին հերքում է մեղադրանքները և վրդովվում, երբ իրեն մարդասպան են անվանում։

«Բրունոն անձամբ է խնդրել ինձ տեսաձայնագրել իր մահը, որպեսզի հետո կարողանամ ապացուցել, որ անմեղ եմ»,–հայտարարել է նա։

Բրունո Շուբերտը «Henninger» գարեջրի գործարանի սեփականատերն էր, որն արտադրում է «Kaiser», «Export» և «Highlander» ապրանքանիշերի գարեջրերը։

Այս խորագրի վերջին նյութերը