Լրահոս

24.09.2011 14:44


Մեդվեդևը նախագահի պաշտոնում առաջարկել է Պուտինի թեկնածությունը

Մեդվեդևը նախագահի պաշտոնում առաջարկել է Պուտինի թեկնածությունը

Հենց նոր «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջադրվել 2012թ. նախագահական ընտրություններում։ Մեդվեդևը հույս է հայտնել, որ կուսակցության համաժողովը կպաշտպանի իր այս առաջարկը։ Մեդվեդևն ընդգծել է նաև, որ նախագահական ընտրություններից հետո պատրաստ է աշխատել կառավարությունում։

Նույն համաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինն էլ Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է խորհրդարանական ընտրություններում գլխավորել «Միացյալ Ռուսաստանի» նախընտական ցուցակը։ Պուտինը հայտնել է նաև, որ իրենք ապագա այս ծրագրերի մասին վաղուց էին պայմանավորվել։ Պուտինի առաջարկը Մեդվեդևն ընդունել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը