Լրահոս

26.09.2011 10:16


1 զոհ, 13 վիրավոր. երթուղայինը բախվել է 2 ավտոմեքենայի

1 զոհ, 13 վիրավոր. երթուղայինը բախվել է 2 ավտոմեքենայի

Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, Աճառյան փողոցի և դեպի Առինջ գյուղը տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ»-322123 մակնիշի թիվ 261 երթուղու միկրոավտոբուսը , «Նիսսան» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:

Վթարի հետևանքով «Ռենո»-ի վարորդը տեղում մահացել է, նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոց են տեղափոխվել նաև «ԳԱԶ-322123»-ի 13 ուղևորները:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը