Կարծիք

07.01.2023 20:46


ՀՀ-ն ներկայացնողները որոշել են չդադարեցնել բացառապես Թուրքիայի շահերին ծառայող գործընթացը

ՀՀ-ն ներկայացնողները որոշել են չդադարեցնել բացառապես Թուրքիայի շահերին ծառայող գործընթացը

Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց․

«Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում, որը կարող է ընդհանրապես լինել երկու երկրների միջև։ Մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ կապ պահպանելով Ադրբեջանի հետ»։

Այս հայտարարություններին Հայաստանից պաշտոնական որևէ հակադարձում չեղավ։

Ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ հատուկ բանագնացը, ոչ էլ անգամ մինչև հիմա երաժշտական միջոցառումներին դիջեյություն անող ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կամ ազգային ուժերի գործողությունները Հանրայինի եթերում պարբերաբար մեկնաբանող հատուկ հանձնարարություններով դեսպանը չարձագանքեցին հայտարարությանը։

Մեկը չգտնվեց, որ թուրք «կառուցողական» գործընկերոջը գոնե շատ կառուցողական ձևով ասի, որ նման հայտարարությունները անընդունելի են և վնասում են իրենց իսկ նախաձեռնած կարգավորման գործընթացքին, որտեղ իրենք տարանջատել են Հայաստանը և Արցախը ու թշնամու հարվածներն ամենաշատն իր վրա կրած Արցախին մենակ են թողել Թուրքիայի և Ադրբեջանի դիմաց։

Այս համատեքստում երեկ հայտարարվեց, որ Հայաստանը և Թուրքիան ուղիղ օդային բեռնափոխադրումներ կիրականացնեն։ Հայաստանի ԱԳՆ-ից միայն հույս հայտնեցին, որ մյուս պայմանավորվածությունները ևս կկատարվեն։

Այսինքն այն պայմաններում, երբ Թուրքիան Ադրբեջանի հետ պատանդ է պահում 120,000 Հայաստանի քաղաքացիների, ու չի էլ թաքցնում այդ փաստը, Հայաստանը ներկայացնողները որոշել են ոչ միայն չդադարեցնել բացառապես Թուրքիայի շահերին ծառայող գործընթացը, այլև այն առաջ տանել ամբողջ թափով։

Քանի հայերը խառն են՝ ինչ մնացել է, արագ անենք ավարտենք սկզբունքով։

Ի՞նչ կաներ սրա փոխարեն ցանկացած ազգային իշխանություն։

Անգամ որևէ պայմանավորվածության առկայության դեպքում` այս պայմաններում այդ պայմանավորվածության իրագործման նախապայման կդներ միջանցքի անհապաղ բացման պահանջը։

Ադրբեջանից դեպի Նախիջևան իրականացվող թռիչքների արգելքի, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման պահանջի, «Անջատում հանուն փրկության» սկզբունքի առաջ քաշման, Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերի ամրապնդման ուղղված քայլերի մասին անգամ չեմ էլ խոսում։

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը