Լրահոս

27.09.2011 09:37


Եգիպտոսում Իսրայել գնացող գազտարը պայթեցվել է

Եգիպտոսում Իսրայել գնացող գազտարը պայթեցվել է

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, սեպտեմբերի 26–ի լույս 27–ի գիշերը Եգիպտոսում գազատար է պայթեցվել, որը վառելիք էր  մատակարարում Իսրայելին և Հորդանանին։

Եգիպտական անվտանգության ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Էլ–Արիշ քաղաքից արևմուտք՝ Սինայան թերակղզում։ Ականատեսները պատմում են, որ դեպքի վայրում տեսանելի  են հրդեհի 15–մետրանոց բոցերը։

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան՝ պատճառները պարզաբանվում են։ Դեպքի  վայրը  շրջափակված է զիվնորականներով։ Գազատարի օպերատորը  դադարեցրել է այդ ուղղությամբ գազի մատակարարարումը։

Ինչպես ընդգծում է «The Jerusalem Post»–ը, Հոսնի Մուբարաքին գահնկեց անելուց ի վեր սա արդեն 5–րդ դեպքն է, երբ դիվերսիա է կատարվում Իսրայել վառելիք մատակարարող գազատարի վրա։

Առաջ Կահիրեկում նման դեպքերը կապում էին երկրում ապակայնություն մտցնելու հետ։

Այս խորագրի վերջին նյութերը