Լրահոս

27.09.2011 10:01


Ո՞վ է գնել Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումը

Ո՞վ է գնել Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումը

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Երևանի Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումի տարածքն արդեն վաճառվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին:

«7օր»–ը փորձեց պարզել այս տեղեկությունների ճշմարտացիությունը և ստորգետնյա անցման տնտեսվարողներից մեկի հետ զրույցում ճշտեց, որ աճուրդի արդյունքները դեռևս հրապարակված չեն և պարզ կդառնան մի քանի օրից։

Հիշեցնենք, որ Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումն աճուրդի էր հանվել ըստ Երևանի քաղաքապետի որոշման։ Իրենց հերթին անցման տնտեսվարող սուբյեկտները նախագահականի առջև բողոքի գործողություն էին կազմակերպել՝ պահանջելով, որ սեփականաշնորհման իրավունքը հենց իրենց հանձնվի, թեկուզ նույն աճուրդի միջոցով։ Տեղեկացնենք նաև, որ լուրեր են պտտվում, թե Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է աճուրդում հաղթող ճանաչել իր մարդուն՝ Վարդան Հարությունյանին։

Այս խորագրի վերջին նյութերը