Կարծիք

26.01.2023 09:13


Պապիկյանը վատ ա աշխատում, Նիկոլը վատ ա աշխատում, տուժում ա տիկին Մարգուշը

Պապիկյանը վատ ա աշխատում, Նիկոլը վատ ա աշխատում, տուժում ա տիկին Մարգուշը

Ստացվում ա ի՞նչ. հագուստի յարմրկեն փակվում ա, որովհետև ունենք, ներողություն արտահայտությանս, հետույքային (մեղմ ասած) պաշտպանության նախարար: Օրինակ հենց յարմրկի աշխատողները կմտածեի՞ն, որ իրենց գործը կախված ա պետական անվտանգության հետ: Պապիկյանը վատ ա աշխատում, Նիկոլը վատ ա աշխատում, տուժում ա տիկին Մարգուշը: Իհարեկե՝ դա նաև տիկին Մարգուշի խելքից ա, որ անցած տարվա ապրիլ-մայիսին Մալաթիայի շուկայի մոտ փողոց փակողներին ասում էր՝ «ռադներդ քաշեք, թողեք խեղճ հարիֆը աշխատի»: Բա ի՞նչ իմանայիք, որ էդ փողոցը ձեր համար էլ են փակում: Ինչ իմանայիք, որ ձեր պատճառով մնացին իշխանության ու ևս 15 հոգու գլուխ կերան: Դուք էլ մնացիք անգործ, 31.500 դրամ թոշակի հույսին: Հիմա հարիֆը էդ բա՞նն էր, թե դուք:

Էնպես որ, եթե մեր երկրում մի լրիվ ուրիշ անկյունում որևէ բան ա կատարվում, դեռ մի մտածեք, թե ձեզ հետ կապ չունի կամ դուք դրա հետ կապ չունեք:

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը