Կարծիք

26.01.2023 10:44


Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում Լաչինի բլոկադայի քննարկումը ևս գալիս է ապացուցելու, որ աշխատելու դաշտ կա

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում Լաչինի բլոկադայի քննարկումը ևս գալիս է ապացուցելու, որ աշխատելու դաշտ կա

Եվ, այնուամենայնիվ, Արցախի հիմնախնդրի շուրջ միջազգային պայքարի ռեսուրսները սպառված չեն։

Այսօր, ձայների 91 կողմ 13 դեմ քվեարկությամբ, ՄԹ պատվիրակության առաջարկությամբ, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ մտավ «Լաչինի միջանցքի բլոկադայի հետևանքով առաջացած հումանիտար» խնդիրների հարցը։

Իհարկե, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովը՝ թրքական ցինիկ ստախոսությամբ, փորձեց ի լուր աշխարհի հակազդել, թե միջանցքը փակ չէ, սակայն քվեարկությունն ամեն բան ասեց։ Նավթն ու խավիարը չեն կարող քաղաքական ու բարոյական երկարատև գործոններ լինել։

Մենք պայքարի ռեսուրս ունենք, բայց ոչ այս իշխանության պայմաններում․ սա հստակ է, սա աներկբա է։ Միջազգային հանրությունը նախևառաջ հենվում է ՀՀ իշխանությունների պաշտոնական մոտեցումների վրա։ Իսկ դրանց աղետալի և ազգակործան հետևանքներն ակնհայտ են․․․

Մեծ Բրիտանիայի համայնքերի պալատում Լաչինի բլոկադայի քննարկումը ևս գալիս է ապացուցելու, որ աշխատելու դաշտ կա։

Ու դարձյալ՝ հիմնական խոչընդոտը արժեքային այսպիսի համակարգ ունեցող իշխանություններն են։ Նրանց հետ Հայաստանը ապագա չունի, սրանց հետ համայն հայությունն ապագա չունի։

նիկոլին ու խմբակին հուզողը սեփական իշխանության ամրացումն է՝ բռնաճնշումներով, քաղաքական բանտարկյալներով, ազատ խոսքը ճնշելով, բռնապետական վարքագծով, ազգային արժեհամակարգը կազմաքանդելով, երկրի ինստիտուցիոնալ ողնաշարը կոտրելով, ներազգային բախումներով, ազգային նպատակներից ու շահերից հրաժարվելով, ներքին նվաճողի տիպիկ վարքագծով․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը