Լրահոս

28.09.2011 12:53


Մանե Հակոբյան. «Իմ նկատմամբ իրականացված խմբակային խարդախության ղեկավարը Լևոն Զուրաբյանն է»

Մանե Հակոբյան. «Իմ նկատմամբ իրականացված խմբակային խարդախության ղեկավարը Լևոն Զուրաբյանն է»

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանը բաց նամակ էր գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ՀԱԿ-ին մեղադրում էր գրագողության մեջ։ Նամակում ասվում է.

«ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավարի կազմի մի ստվար խմբի կողմից` ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Հրանտ Բագրատյանի անմիջական ղեկավարությամբ, 2009 թ. մի խումբ անձինք ջանում են յուրացնել իմ հեղինակած «ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխման կայուն զարգացման ծրագիրը»: Իմ համալիր «Ծրագրի» նկատմամբ միանձնյա հեղինակային իրավունք ունեմ»:

Ի պատասխան ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել էր, որ ՀԱԿ–ը նման ծրագիր չունի, որ ինչ որ մեկից գողանա։

Այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում Մանե Հակոբյանն ասել է, որ 2009թ. աշնանից ընդգրկված է եղել ՀԱԿ–ի գիտության և կրթության հանձնաժողովում, իսկ համապատասխան ծրագիրը գրել է այն տարներին, երբ ՀՀ վարչապետ էր Հրանտ Բագրատյանը։ Մ. Հակոբյանը նշել է, որ ՀԱԿ–ի հանձնաժողովում որևէ լուրջ անձնավորություն չի տեսել, իսկ իր նկատմամբ իրականացված խմբակային խարդախության ղեկավարը և դիրիժորը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն է։ Մ. Հակոբյանը նշել է, որ երկու տարի է ՀԱԿ–ին զգուշացրել է, որ իր ծրագրի համար ունի հեղինակային իրավունքներ, սակայն նրանք որոշել են գողանալ, ավելացնել մի քանի հիմար կետեր և ներկայացրել որպես ՀԱԿ ծրագիր։

–Ես ուրախ կլինեի, եթե ՀԱԿ–ը իրոք մեր երկիրը ոտքի կանգնեցներ և ժողովրդավարություն մտցներ, բայց դա այդպես չէ,–ընդգծել է Մ. Հակոբյանը՝ ավելացնելով, որ Լևոն Զուրաբյանը վախենում է բանավեճից, հատկապես միմիկա չունեցող նրա դեմքից, այդ պատճառով էլ հրաժարվել է ներկայանալ ասուլիսի։

Բանախոսը նաև ընդգծել է, որ իր նպատակը քրեական գործ հարուցելն է և բոլոր մեղավորներին պատժելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը