Աշխարհ

06.02.2023 12:55


Իրանի բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել, որոնք տևել են մոտ 4 օր

Իրանի բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել, որոնք տևել են մոտ 4 օր

Իրանի «Զոլֆաքար 1401» զորավարժությունները սկսվել են անցյալ շաբաթ ուշ երեկոյան և ներառել են հետևակ, զրահատեխնիկա ու մեքենայացված ուժեր, վերջրյա, ստորջրյա և լողացող նավակներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և ռազմավարական ռմբակոծիչներ:

Բրիգադային գեներալ Ալիռեզա Շեյխը հայտնել է. «Զորավարժություններն անցկացվել են որոշակի մարտավարական և հետախուզական ծրագրերի իրականացման համար՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված»:

Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ լայնածավալ զորավարժությունների ժամանակ պայթուցիկով լիցքավորված անօդաչու թռչող սարք է օգտագործվել Իրանում իսրայելական ռազմածովային ուժերի բազայի մոդելավորված տարբերակը թիրախավորելու համար:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը