Աշխարհ

06.02.2023 13:50


Թուրքիայի Մարաշում տեղի ունեցած երկրաշարժի պես հզոր ցնցում վերջին 500 տարում չի եղել այդ տարածաշրջանում

Թուրքիայի Մարաշում տեղի ունեցած երկրաշարժի պես հզոր ցնցում վերջին 500 տարում չի եղել այդ տարածաշրջանում

Թուրքիայի Մարաշի Փազարջըքի շրջանում փետրվարի 6–ի վաղ առավոտյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետ կապված մասնագետները հանդես են եկել մեկնաբանություններով։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուրը հայտնել է, որ տարածաշրջանում վերջին 500 տարվա մեջ նման ուժեղ ցնցում չի եղել։ Նա շեշտել է, որ բազմաթիվ զգուշացումներ է արել սպասվող ուժեղ երկրաշարժի մասին, սակայն իրեն լսողներ չեն եղել։ Ըստ նրա, հնարավոր են ուժեղ հետցնցումներ, ուստի վթարված շենքերում ապրողները պետք է լքեն իրենց տները։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից վերջին տվյալներով զոհվել է 284, վիրավորվել՝ 2328 մարդ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը