Աշխարհ

06.02.2023 16:52


Բաղդադում կրկին երկրաշարժ է գրանցվել. Զախարովան ցույց է տվել, թե ինչպես են շարժվում ծանր ջահերը (տեսանյութ)

Բաղդադում կրկին երկրաշարժ է գրանցվել. Զախարովան ցույց է տվել, թե ինչպես են շարժվում ծանր ջահերը (տեսանյութ)

Բաղդադում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։

Մինչ այդ նա հայտնել էր փետրվարի 6-ի գիշերը քաղաքում տեղի ունեցած թույլ երկրաշարժի մասին։

«Բաղդադում կրկին երկրաշարժ է զգացվել»,-ասվում է Զախարովայի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, որը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ուղեկցում է Իրաք կատարած այցի շրջանակում, հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպես են պետական շենքում շարժվում ծանր ջահերը:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը