Կարծիք

16.02.2023 15:10


Բազմաչարչար «Խաղաղության պայմանագիր» կոչված տարածաշրջանային աֆյորան բացի քաղաքական «շեղող մանևր» լինելուց ուրիշ որևէ էական քաղաքական կամ դիվանագիտական արդյունք չունի

Բազմաչարչար «Խաղաղության պայմանագիր» կոչված տարածաշրջանային աֆյորան բացի քաղաքական «շեղող մանևր» լինելուց ուրիշ որևէ էական քաղաքական կամ դիվանագիտական արդյունք չունի

Բազմաչարչար «Խաղաղության պայմանագիր» կոչված տարածաշրջանային աֆյորան բացի քաղաքական «շեղող մանևր» լինելուց ուրիշ որևէ էական քաղաքական կամ դիվանագիտական արդյունք չունի: ՀՀ իշխանություններից բացի ուրիշ որևէ ծանրակշիռ տարածաշրջանային քաղաքական ակտոր չի հավատում և ռեալ պոլիտիկի տեսանկյունից լուրջ չի ընդունում այդ պրոցեսը, լավ հասկանալով, որ այդ օրակարգը շատ հարմար պսևդոօրակարգ է հղման համար, որպեսզի տարածաշրջանային ռեալ պոլիտիկի դիրքերից խաղացողները չբացեն իրենց շահերի խորացման իրական ենթատեքստերը, քանի խաղը չի հստակեցվել:

Ադրբեջանը հաճույքով խաղում է այդ խաղը, որովհետև այն թույլ է տալիս,որ իր դեմ չօգտագործվեն այն գործիքները միջազգային խաղացողների կողմից, որոնք կարող են կրել Արցախյան հիմնախնդրի փակված չլինելու հանգամանք: Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ, Թուրքիան, ԵՄ-ն բոլորը այս կամ այն կերպ բարդ երևույթների քննարկման և գնահատման ժամանակ հղում են անում նույն «խաղաղության օրակարգ» գործընթացի վրա քողարկելով «Արցախյան հիմնախնդրի» իրենց մոտեցումը և անցնում առաջ:

Այսօրվա կառավարության նիստում հնչաց հայտարարությունը, թե «հայկական կողմը աշխատել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի տարբերակի վրա և ցանկացած պահի պատրաստ է ստորագրել» վկայում է այն բանի մասին, որ այս բուտաֆորիկ քաղաքականության անիմաստ ընթացքին արդեն հենց իրենք այլևս չեն հավատում և վստահ են, որ Ադրբեջանը սա ևս մերժելու է, ձգձգի իր իրական շահերի առավել խորացման նպատակով, իսկ նրանց իրական շահերը հստակ են և աներկբա՝ «քաշել հնարավորն ու անհնարը առանց շտապելու և առանց հանգուցալուծման ֆիքսման»: Հակառակ պարագայում որևէ կերպ չպետք է հնչեր «պատրաստ ենք յուրաքանչյուր պահի ստորագրել» խաղաղության օրակարգ կոչված չարաբաստիկ խնդրագիրը:

Աշխարհաքաղաքական որևէ այլ մոտեցում, բացի ՀՀ-ի հաշվին խնդրագիր ներկայացնելուց կամ այլ քաղաքականություն որդեգրելուց այս իշխանութնունները այլևս չունեն: Չունեն ոչ կարողություն, ոչ լեգիտիմություն, ոչ էլ դրսից տրված իրավունք:

Իրականում, երբ լսում ես, թե ՀՀ իշխանությունները երկրի պետական և ազգային շահերի ճիշտ և հետևողական ներկայացման և խորացման փոխարեն, ինչպես են կպել պսևդոպրոցեսից իրական պրոցես ստանալու տխմար քաղաքականության իրացմանը՝ հասկանում ես, որ Հայաստանի Երրորդ Հանրապետություն անվանումով իրավաքաղաքական միավոր այլևս չկա: Հայկական պետության այն ներկայացուցչական բուտաֆորիան, որի վկան ենք բոլորս ինքն իր տեսակի և մեղքերի ձեռքը պատանդ է, իսկ արտաքին շահառուների ձեռքերում արդեն անպիտան, բայց դեռ գործիք:

Սա է իշխանության «Խաղաղության օրակարգ» և ընդդիմության «Արժանապատիվ խաղաղություն» սին թեզերի նույնաբովանդակության վնասն ու քաղաքական հավկուրության արդյունքը: Թե բա պատրաստ ենք ստորագրել մենակ ասեք: Չեն ասելու, քաշելու են ու քաշելու հազիվ բռնել են:

P.S. НАСТОЯЩИХ БУЙНЫХ МАЛО

- ВОТ И НЕТУ ВОЖАКОВ

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը