Կարծիք

19.02.2023 11:37


Արցախի անկախությունը Փաշինյանին այլևս չի հետաքրքրում

Արցախի անկախությունը Փաշինյանին այլևս չի հետաքրքրում

2020 թվականին Մյունխենում Ալիևի հետո բանավեճի ժամանակ Փաշինյանը փորձեց օրիգինալ երևալ ու խոսեց միկրոխեղափոխությունների մասին։ Ալիևի արձագանքի մասին չեմ խոսի․․․

Մյունխենի հաջորդ օրը Փաշինյանը հրապարակում է իր "մյունխենյան սկզբունքները"։ Հիշեցնեմ մի քանիսը․

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

Սպասում էի, որ այսօր Փաշինյան, որպես շաաաաաատ սկզբունքային մարդ դարձյալ կխոսեր Արցախի անկախության ու ազատագրված տարածքների մասին։ Բայց, Փաշինյանը խոսեց դեմոքրաթիք աջենդայի մասին։ Արցախի անկախությունն իրեն այլևս չի հետաքրքրում։ Ինքը հիմա գլոբալ հարցեր է լուծում։ Հոգ չէ, եթե ձախովի, նախկին հույները մեղավոր կլինեն։

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը