Կարծիք

24.02.2023 10:28


Արցախի ինքնորոշումն այլըտրանք չունի

Արցախի ինքնորոշումն այլըտրանք չունի

ԱՅՍՕՐ ԵԱՀԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԽՈՍՔՍ/ ՎԻԵՆՆԱ/English below

ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Հարգելի գործընկերներ,

Խորապես ցավալով և հարգելով բոլոր հակամարտությունների զոհերին, ես, այնուամենայնիվ, պետք է խոսեմ սեփական ժողովրդի ցավի և ողբերգության մասին, մարդասիրական և քաղաքական այն ծանր մարտահրավերների մասին, որոնց այսօր բախվում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։

Ճիշտ այս պահին, երբ մենք քննարկում ենք հակամարտության ժամանակ մարդու իրավունքների ոտնահարումները, Ադրբեջանը շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

Որքան էլ մեր ադրբեջանցի կոլեգան փորձի մոլորեցնել բոլոչիդ՝ ասելով, թե Արցախի բլոկադա չկա, այնուամեայնիվ, երեկ Մարդու իրաբումքների միջազգային դատարանը պարտադրեց Ադրբեջանին ապահովել Լարինի Միջանցքով ազատ տեղաշարժը։

Կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կապում է Ղարաբաղն Հայաստանին և արտաքին աշխարհին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինաբար փակվել է իրենց «էկոակտիվիստ» հայտարարած մարդկանց կողմից։ Ըստ էության նրանք Ադրբեջանի իշխանությունների գործակալներն են, իսկ այս վարքագծով Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Այսպիսով Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդն հայտվել է պատանդի կարգավիճակում և շուրջ 120 հազար խաղաղ բնակիչների կյանքը սպառնալիքի տակ է։

Բնիկ հայկական շրջաններից՝ Շուշիից և Հադրութի տեղահանված տասնյակ հազարավոր հայերի վերադարձը սեփական բնակավայրեր շարունակում է մնալ հարցականի տակ։

Ըստ պաշտոնական տվյալների30 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք դեռևս անօրինական պահվում են Ադրբեջանում։

Վտանգված են ավելի քան 1500 հայկական պատմամշակութային անշարժ հուշարձաններ։ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական առաքելության այցը տարածաշրջան, միաժամանակ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում «հայկական հետքերը» վերացնելու պետական քաղաքականության միջոցով Ադրբեջանը ոչնչացնում կամ յուրացնում է հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը։

Հարգելի գործընկերներ, պարզ է, որ ուժի և ագրեսիայի ճանապարհով պարտադրված խաղաղությունը չի կարող պաշտպանել մարդու իրավունքները, ապահովել կայունություն և խաղաղություն։

Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականությունը գալիս է ապացուցելու, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի.

Կոչ եմ անում իմ գործընկերներին՝ հավատարիմ մնալ Հելսինկյան սկզբունքներին, հանուն արդարության և իրական ժողովրդավարության տեր կանգնել մեր ընդհանուր հայտարարված եվրոպական արժեքների։

Հիմա և այստեղ է գործելու ժամանակը։ Եկել է քաղաքական կամք դրսևորելու, երկակի ստանդարտների քաղաքականությունը մերժելու ժամանակը․ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները հավասար արդյունքների պետք է արժանանան։

Ես, իսկապես, հավատում եմ, որ սա է ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու ճանապարհը։

23.02.2023, Վիեննա

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը