Կարծիք

24.02.2023 17:53


Ադրբեջանցիները գրում են, որ միջանցքի` Շուշիի հարակից հատվածում հսկիչ անցակետ են տեղադրում

Ադրբեջանցիները գրում են, որ միջանցքի` Շուշիի հարակից հատվածում հսկիչ անցակետ են տեղադրում

Ադրբեջանցիները ոչ պաշտոնապես գրում են միջանցքի` Շուշիի հարակից հատվածում, ադրբեջանական հսկիչ անցակետի տեղակայման աշխատանքների մեկնարկի մասին` տրանսպորտային միջոցների համար նախատեսվսծ ռենտգեն սարքի տեղադրմամբ:

Թե ինչքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ դրա մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս խոսել է` վաղուց է հայտնի:

Չստացվի այնպես, որ միջանցքի բացումից հետո պարզվի, որ իրականում միջանցք գոյություն չունի, իսկ Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ շարժերը վերահսկվում են նաև ադրբեջանցիների կողմից:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը