Աշխարհ

26.02.2023 10:13


Դաշնամուրի ծանրության երկնաքարը, որը պայթել է Տեխասի վրա, կարող է նոր պատկերացում տալ մեր Արեգակնային համակարգի մասին

Դաշնամուրի ծանրության երկնաքարը, որը պայթել է Տեխասի վրա, կարող է նոր պատկերացում տալ մեր Արեգակնային համակարգի մասին

Վերջերս Տեխասի երկնքում պայթել է դաշնամուրի ծանրության երկնաքար, որը կարող էր շրջապատող տարածքը ավելի փոքր բեկորներով լցնել: Այս երկնաքարերից մեկն արդեն հայտնաբերվել է եւ, ըստ մասնագետների, կարող է օգնել ավելին իմանալ մեր Արեգակնային համակարգի մասին, գրում է Live Science-ը։

Երկնաքարը, որը, ամենայն հավանականությամբ, փոքր աստղակերպ է եղել, Երկրի մթնոլորտ մտել է փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում եւ մասերի է բաժանվել Մաքալեն քաղաքի երկնքում՝ մոտ 33,8 կմ բարձրության վրա: Տիեզերական քարի այս տեսակը հայտնի է որպես հրե երկնաքար՝ պայծառ բռնկման պատճառով, որ տեղի է ունենում նրա քայքայման դեպքում, երբ արագ շարժվող օբյեկտը եւ մթնոլորտում օդը շփվում են:

Երկնաքարի չափն ու արագությունը թույլ են տվել ենթադրել, որ բեկորները, ամենայն հավանականությամբ, հասել են գետնին առանց ամբողջությամբ այրվելու, նշել են նրանք:

Ըստ Ամերիկյան երկնաքարային ընկերության (AMS)՝ փետրվարի 18-ին Արիզոնայի երկնաքարերի որսորդ Ռոբերտ Ուորդը հայտնաբերել է երկնաքարի բեկոր Տեխաս նահանգի Էլ Սաուզի մոտ՝ հետեւելով բեկորների հետագծին՝ օգտագործելով Ազգային օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների վարչության օդերեւութաբանական ռադարի տվյալները:

Հավանաբար ավելի շատ բեկորներ են ցրվել նույն տարածքում, որտեղ Ուորդի բեկորն է: Եթե որեւէ մեկը գտնի իր սեփական հողում դրանցից մեկը, ապա այդ անձը բեկորի սեփականատերը կլինի, բայց եթե այն գտնվի հանրային հողում, ապա պետք է դիմել Սմիթսոնյան ինստիտուտ, որը տնօրինում է երկնաքարերի ազգային հավաքածուն, գրում են NASA-ի ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը