Աշխարհ

15.03.2023 13:15


Թուրքիայում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել (տեսանյութ)

Թուրքիայում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել (տեսանյութ)

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, դադարեցվել են դպրոցների դասերը։ Տեղեկությունը հայտնում է «Habertürk» հեռուստաալիքը:

«Հորդառատ անձրևը հեղեղումներ է առաջացրել բազմաթիվ շրջաններում։ Հեղեղվել են մշակված դաշտերը, բազմաթիվ տներ և աշխատատեղեր։ Շանլըուրֆայի ուսումնահետազոտական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքը հեղեղվել է, հիվանդներին տեղափոխել են վերին հարկեր»,-հայտնել է հեռուստաալիքը։

Նահանգի ղեկավար Սալիհ Այհանը հայտարարել է, որ Էյյուբիայի ուսումնական և հետազոտական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքը տեղատարափ անձրևների պատճառով հեղեղվել է: Այժմ մարքրվում են նկուղները, 25 հիվանդ տեղափոխվել են այլ հիվանդանոցներ։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը