Աշխարհ

15.03.2023 16:58


Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 9-ը համարվում են անհետ կորած (տեսանյութ)

Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 9-ը համարվում են անհետ կորած (տեսանյութ)

Թուրքիայում վերջին երկրաշարժից տուժած Ադիյաման և Շանլըուրֆա քաղաքներում հորդառատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է NTV-ն:

NTV -ի փոխանցմամբ՝ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 9-ը համարվում են անհետ կորած:

Շանլըուրֆա նահանգի նահանգապետ Սալիհ Այհանի խոսքով՝ միայն Շանլիուրֆայում 4 տեղացի բնակիչ է զոհվել։

Նա հայտնել է, որ ջրհեղեղի շրջանում աշխատում են փրկարարները, ուղղաթիռներով տարհանվում են մարդիկ, ովքեր չեն կարողանում ինքնուրույն լքել ցեխահոսքի վայրերը։

«Դա ծանր աշխատանք է: Տրանսպորտային միջոցների լուրջ վնասներ կան: Նման աղետ մեր նահանգում առաջին անգամ է տեղի ունենում»,-ասել է նահանգապետը։

Այս խորագրի վերջին նյութերը