Աշխարհ

15.03.2023 17:50


Անկարան պահանջել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան չտեղադրել. Թել Ավիվի արձագանքը

Անկարան պահանջել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան չտեղադրել. Թել Ավիվի արձագանքը

Իսրայելում Թուրքիայի դեսպանը երկրի կառավարությունից պահանջել է արգելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրումը Հայֆայում։ Իսրայելական ԶԼՄ–ներում հայտնված այս տեղեկությունը հաստատել է «Իսրայել–Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։

Բանն այն է, որ իսրայելական Հայֆայ քաղաքի քաղխորհուրդը որոշել է կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կանգնեցնել։ Ըստ իսրայելական Ynet գործակալության` Թուրքիայում այս փաստը բացասական արձագանք է ստացել։

ԶԼՄ–ի տվյալներով` Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Տորունլերը պաշտոնական նամակ է գրել Իսրայելի մշակույթի նախարարության ղեկավար Միկա Զոխարին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը կանխելու համար։ Նախարարը չի պատասխանել և դիվանագետի նամակն ուղարկել է երկրի ԱԳՆ:

ԱԳՆ–ի ղեկավարությունը հուշարձանի հարցով խորհրդակցություն է անցկացրել, առաջարկվել է անպատասխան թողնել Տորունլերի նամակը։ Եթե թուրքական կողմը միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ պնդումները շարունակի, Անկարային կբացատրեն, որ խոսքը տեղական իշխանությունների որոշման մասին է, ոչ թե Իսրայելի կառավարության կամ պետական հաստատության. Իսրայելում տեղական ինքնակառավարման մարմիններն օժտված են լայն լիազորություններով և ինքնավարությամբ:

Հիշեցնենք, որ 2020 թվականին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր է տեղադրվել է իսրայելական Պետահ Տիկվա քաղաքում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը