Կարծիք

24.03.2023 11:18


Պահանջում ենք լայն հասարակական և մասնագիտական քննարկում (լուսանկար)

Պահանջում ենք լայն հասարակական և մասնագիտական քննարկում (լուսանկար)

Հարգելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality,

Խիստ մտահոգված ենք Երևան քաղաքի կենտրոնում իրականացվող ծառհատումներով:

Մեծ ծառերը վաղուց Երևանի դեմքն են և 7-8 ամիս ձգվող ամառային սեզոնին հանդիսանում են զովի, արևից փրկվելու միջոց հարյուր հազարավոր երևանցիների և զբոսաշրջիկների համար:

Մեծ ծառերը այսպիսով կատարում են ոչ միայն էսթետիկ դեր, այլ նաև խիստ կարևոր են ռեստորանային ոլորտի կենսունակության համար:

Ձեր ներկայացված նկարներում պատկերված ծառերը չեն ծառայում վերը նշված ոչ մի նպատակի` ներկայացնելով հակառակ պատկերը:

Խնդրում ենք անհապաղ դադարեցնել մեծ ծառերի հատումը և սկսել հանրային լայն քննարկում:

Ռեստորանների Ասոցիացիա ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը