Կարծիք

24.03.2023 12:45


Վարդապետյանը կարծում է, որ իր լիազորությունները սահմանափակվում են վարչապետի հանձնարարությունները կատարելով․ հայտարարություն

Վարդապետյանը կարծում է, որ իր լիազորությունները սահմանափակվում են վարչապետի հանձնարարությունները կատարելով․ հայտարարություն

«Դատախազության խայտառակ պատասխանը կապիտուլյացիոն փաստաթղթի վերաբերյալ»

Ի շնորհիվ անկախ մամուլի աջակցության, հանրությունը իրազեկված է որ, ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին, ըստ էության հանցագործության մասին տեղեկատվություն հայտնելով և խնդրելով տրամադրել՝ ՀՀ դատախազությայն իրավական դիրքորոշումը` ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի 09.11.2020 թ., ըստ այդմ, կապիտուլյացիայի մասին խայտառակ փաստաթուղթը ստորագրելու վերաբերյալ, քանզի այդ գործողությունը իրականացվել է ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտմամբ:

ՀՀ դատախազությունից 22.03.23 թ-ի ելից համարի բացակայությամբ պատասխանել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Ա. Խաչատրյանը, հայտնելով, որ ՀՀ դատախազությունը պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված և ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ, ըստ էության, քրեաիրավական դիրքորոշում ներկայացնելու լիազորությունով օժտված չէ:

Տպավորությունը այն է, որ Աննա Վարդապետյանը կարծում է, որ ինքը մինչ օրս վարչապետի օգնականն է և իր լիազորությունները սահմանափակվում են վարչապետի հանձնարարությունները կատարելով և քրեական գործերը խմբագրելով:

Պատասխանից ակնհայտ է, որ «Հեղափոխական Հայաստանում» իրավապահ մարմինները, կաշկանդված են պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված և ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ քրեաիրավական գնահատական տալուց, քանզի օրվա իշխանությունը ձևավորել է երկակի ստանդարտների համակարգ և վերջիններս անձեռնամխելի են:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը, օրենքի սահմանված կարգով՝ իրավական գործընթաց է սկսում խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը չեղարկելու և նորը ստեղծելու ուղղությամբ, ուստի ուրախությամբ հայտնում ենք, որ այդ գաղափարին արձագանքել են բազմաթիվ փաստաբաններ և իրավապաշտպաններ: Մոտ օրերս ձևավորվելու է փաստաբանական խումբ և վերջիններիս աջակցությամբ համապատասխան բողոքով դատական կարգով վիճարկելու ենք դատախազության անգործությունը:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր աջակիցներին և լրատվամիջոցներին։

Հ.Գ. ՀՀ ՊՎԾ-ի պաշտոնական կայքէջի 24.01.2023 թ. պաշտոնական հայտարարության համաձայն՝ քաղաքացիների կողմից ստացված հանրագրերի հիման վրա Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերված առերևույթ խախտումներին իրավական գնահատական և ընթացք տալու համար, ՀՀ Դատախազության ուղարկված նյութերի հիման վրա` 2022 թվականին նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը