Կարծիք

24.03.2023 19:54


Ֆրանսիան ապստամբում է․․․ Իսկ մե՞նք

Ֆրանսիան ապստամբում է․․․ Իսկ մե՞նք

Ավելի քան մեկ շաբաթ ողջ Ֆրանսիան ապստամբում է։ Ապստամբում է կենսաթոշակային տարիքի բարձրացման օրենքի դեմ։ Փողոց են դուրս եկել բոլոր խավերը՝ ուսանողներ, բժիշկներ, բանվորներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ Բողոքի ցույցերն, այսպես ասած՝ «քաղաքակիրթ» չեն։ Հասարակությունը զայրացած և վճռական է տրամադրված «հայ ժողովրդի բարեկամ» Մակրոնի հակասոցիալական քաղաքականության դեմ։

Պատկերացրեք, որ նույն Մակրոնը հատուկ հրահրեր պատերազմ՝ տալով հազարավոր զոհեր, թշնամուն հանձնելով Ֆրանսիայի պատմական հողերը։ Ի՞նչ կկատարվեր․․․ Համոզված կարող եմ պնդել, որ Մակրոնն իր ընտանիքով և համախոհներով լինչի դատաստանի ենթարկված, լավագույն դեպքում գիլյոտինի տակ հայտված կլինեին։

Իսկ մե՞նք․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը