Լրահոս

01.04.2023 16:33


Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. քաղաքապետարան

Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. քաղաքապետարան

Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Այս խորագրի վերջին նյութերը