Կարծիք

02.04.2023 16:33


Դասալիքների ու դասալքության մասին (տեսանյութ)

Դասալիքների ու դասալքության մասին (տեսանյութ)

Սրանք մեր ժողովրդին բաժանեցին հնարավոր բոլոր մասերի՝ սևերի ու սպիտակների, նորերի ու հների, արևմտամետների ու ռուսամետների, հակաարևմտամետների ու հակառուսամետների, հարուստի ու աղքատի։

Բաժանում են նաև հերոսների ու դասալիքների։ Ընդ որում՝ իրենց գնահատմամբ հերոսները զոհվածներն են, իսկ ողջ մնացածների մեծ մասը՝ դասալիք։ Դա անում են հատուկ նպատակով, որ հաղթած ազգից վերջնականապես ստանան պարտված ու դասալիք բիոզանգված։

Դասալիքների թեման պարբերաբար շրջանառության մեջ է դրվում նաև 2 այլ նպատակով՝

1. «Ես պատասխանատու եմ, բայց թիվ մեկ մեղավորը չեմ» թեման զարգացնելու համար,

2. բերած ու բերվելիք պարտություններն ու զիջումները «հիմնավորելու» համար։

Դասալքությանն ու դասալիքներին հարցազրույցի ժամանակ անդրադարձել եմ 44–օրյա պատերազմի ֆորմալ ավարտից 3 օր անց՝ 2020–ի նոյեմբերի 13–ին։ Գնահատականներս չեն փոխվել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը