Կարծիք

02.04.2023 22:37


Ալենը «թքեց»

Ալենը «թքեց»

Իբր բոլորին սիրող, իբր բոլորի առաջ խոնարհվող, իբր բոլորով հպարտացող իշխանության ներկայացուցիչը՝ Ալեն Սիմոնյանը, թիկնազորին օգտագործել է իրեն ամենազոր և անպատժելի զգալու համար։ Նրա թիկնապահները բռնել են քաղաքացի Կարեն Մկրտիչյանին, որպեսզի Ա․Սիմոնյանը հանգիստ հայհոյի ու թքի Կարենի դեմքին։ Դրանից հետո ոչ թե Ալեն Սիմոնյանին, այլ Կարենին են տարել ոստիկանություն։

Թե ինչ կոմպլեքսներ ունի և չկայացվածության ինչպիսի մակարդակի վրա է Ալեն Սիմոնյանը, թողնենք հոգեբույժներին։ Ես այլ բանի մասին կխոսեմ։

Եթե Ալեն Սիմոնյանին թվում է, թե իրենց իշխանությունը հավերժ է և ինքն ու իր շրջապատը պատասխան չեն տալու իրենց բոլոր հանցագործությունների և կարգազանցությունների համար, ապա դա նշանակում է, որ նա խելք չունի։

Իսկ եթե Ալեն Սիմոնյանը շատ լավ հասկանում է, որ իրենց իշխանության վերջը գալու է, բայց այդուհանդերձ նման վարքագիծ է դրսևորում, ապա դա նշանակում է, որ ինքը վա բանկ է գնում՝ Նիկոլ Փաշինյանի մահապարտի կարգավիճակով։

Ամեն դեպքում Ալեն Սիմոնյանը «թքելու» է, բայց հայտնի ուղղությամբ։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը