Հարցազրույց

03.04.2023 08:45


Էլի եմ ասելու, որ դավաճան է, դրան է արժանի. Կարեն Մկրտչյանը՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)

Էլի եմ ասելու, որ դավաճան է, դրան է արժանի. Կարեն Մկրտչյանը՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թիկնազորը Երևանի սրտում «ասֆալտին էր պառկացրել» քաղաքացի Կարեն Մկրտչյանին, ապա, Սիմոնյանն ինքն էր մոտեցել քաղաքացուն և թքել նրա դեմքին։ Եվ այս ամենն այն պատճառով, որ Մկտրչյանը Սիմոնյանին տեսնելով սկսել էր վանկարկել՝ «դավաճան»։

MediaHub.am-ը զրուցեց Կարեն Մկրտչյանի հետ՝ դեպքի մանրամասներին ծանոթանալու նպատակով։

«Առավոտյան ընտանիքիս հետ նախաճաշելուց հետո Կասկադում սկսեցի քայլել, ապա նկատեցի, որ սև մեքենայով մեկն է գալիս իր թիկնապահներով, ենթադրեցի, որ թերևս մաֆիոզ է։ Բայց, որ մեքենայից իջավ, թևի կոտրած մասը տեսա, հասկացա՝ ինքն է, ու իրեն բնորոշ բառն ասացի՝ դավաճան։ Ու դա մի քանի անգամ։ Ապա շարունակեցի քայլել, երբ իր անվտանգության աշխատակիցներն ինձ մոտեցան, ասացին, որ պետք է սպասեմ, ապա երկու-երեք հոգով բռնեցին թևերիցս, հենց պտտեցին, արդեն Ալեն Սիմոնյանը դիմացս կանգնած էր, ասաց՝ դավաճանը մամադ է, ապա թքեց երեսիս։ Այդ վայրկյանին ես չգիտեի՝ ինչ եմ զգում՝ զարմա՞նք, ամոթա՞նք։ Որ փողոցային լակոտի պես իրեն պահեց իշխանավորը, ես ամոթ զգացի, որ այս որակի ղեկավարությանը մենք հանդուրժել ենք»,-մեզ հետ զրույցում պատմեց Կարեն Մկրտչյանը։

Նա նշեց, որ դրանից հետո ոստիկանությունն է եկել, իրեն տարել են բաժին, անձի նույնականացում արել ու վերջ։ Ոչ մի արձանագրում չի եղել, քանի որ ոչ ոք չի ուզել այդ ամենին մաս դառնալ։

Տեղեկացնենք, որ «ասֆալտին փռելու ժամանակ» անվտանգության աշխատակիցները ճանկռել ու վնասել են Մկրտչյանի աջ աչքի հատվածը։

Հարցին, թե արդյո՞ք ինքը հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու է, Կարեն Մկրտչյանը հստակ չպատասխանեց, նշեց, որ դեռ պետք է մտածի այդ ուղղությամբ։

«Սա անընդունելի արարք է, իրավաբանորեն պատժելի, բայց ինձ համար իրավական ասպեկտից բացի կա նաև բարոյական կողմը։ Սա նույնն է, ինչ սպիտակ շորտով պարելը այն դեպքում, երբ Բաքվում հայ գերիներ կան»,-ասաց Մկրտչյանը։

Դիտարկմանը, որ որոշ իշխանական ԶԼՄ-ներ գրում են, թե ինքը անձնական շահից դրդված է այսպես վարվել, քանի որ հաճախ է Կառավարություն գնացել՝ աշխատանք խնդրելու, կանադահայ Մկրտչյանը պատասխանեց, որ այո՛, եղել է Կառավարությունում, բայց ներդրումային ծրագրեր ներկայացնելու համար։

Կարեն Մկրտչյանը վստահեցրեց՝ Ալեն Սիմոնյանին տեսնելու դեպքում էլի է նույնն անելու, էլի է դավաճան ասելու, քանի որ դրան է արժանի ու պետք է իմանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը