Լրահոս

06.10.2011 09:52


Այսօր երկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահը

Այսօր երկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահը

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին երկօրյա պետական այցով ժամանում է Հայաստան։

Սարկոզին հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ, այցելելու է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր։

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները Երևանում կմասնակցեն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի տուն–թանգարանի բացմանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7–ին Նիկոլյա Սարկոզին այցելելու է նախ Ադրբեջան, ապա Վրաստան։

Այս խորագրի վերջին նյութերը