Քաղաքական

13.04.2023 16:53


Զոհված զինծառայողների ծնողները նստացույց են իրականացնում ՔԿ-ի դիմաց (տեսանյութ)

Զոհված զինծառայողների ծնողները նստացույց են իրականացնում ՔԿ-ի դիմաց (տեսանյութ)

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հենց այս պահից սկսած, նախնական 24 ժամով հայտարարեց ՆՍՏԱՑՈւՅՑ ՀԿ ֆեյսբուքյան էջում գրված է.

«Հարգելի քաղաքացիներ, մտահոգ մարդիկ, մենք այս պահից սկսած Քննչական Կոմիտեում ենք և մեր նստացույցով պահանջում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել մեր մայրերին, որոնք ի տարբերություն ոստիկանների մայրերի՝ ՀԵՐՈՍ ԾՆԱԾ ՄԱՅՐԵՐ ԵՆ:

Հենց հիմա 24 Ժամով նստացույց, իսկ հետագա անելիքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Այս խորագրի վերջին նյութերը