Կարծիք

14.04.2023 10:42


Թշնամուդ պետք է պարտադրես խաղաղություն, այլ ոչ թե մուրաս

Թշնամուդ պետք է պարտադրես խաղաղություն, այլ ոչ թե մուրաս

Թէ բա՝ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։

Իյա իրո՞ք։

Բա որ չի կարող ունենալ ռազմական լուծում՝ ո՞նց եղավ, որ Ադրբեջանը 44 օրյայի և նրանից հետո հենց ռազմական ճանապարհով լուծեց այս հակամարտության հարցը ու հիմա էլ դեռ շարունակումա լուծել։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչպես մնացած բոլոր հակամարտությունները, ունի միայն ռազմական լուծում (կա՛մ էս կողմ, կա՛մ էն կողմ), ինչպես օրինակ՝ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները, Սարդարապատի ճակատամարտը, Արցախյան առաջին պատերազմը, վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունը, հարասլավական պատերազմը, երբ սերբերը, ալբանացիները, խորվաթները ռազմական ճանապարհով բաժանվեցին, սերբական պատերազմը, երբ աշխարը չբանակցեց Սերբիայի հետ, այլ ռազմական ճանապարհով ճնշեց սերբերին, չեչենական պատերազմը․ երբ Մոսկվան ռազմական ճանապարհով լուծեց խնդիրը և ուկրաինական պատերազմը, երբ ռազմական ճանապարհով կլուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Եվ վեջապես՝ Արտաշեսն ու Տիգրան Մեծը ծնկելով ու խոնարհվելով, կզելով ու խաղաղություն մուրալով չեն Մեծ Հայքը ստեղծել ու հզորացրել։

Բանկացություններով ամրագրվում է այն, ինչ ձեռք է բերվել ռազմական ճանապարհով, Արևմտյան Հայաստանը Թուրքիայի համար և Արևելյան Հայաստանը մեզ համար ձեզ վառ օրինակ։

Էնպես որ մենք ունենք երկու ճանապահ՝

1. Չ՛ռազմական.

Համակերպվել պարտությանը, կզել թուրքի առաջ, էլ ավելի խոնարհվել ու կորցնել ինքնությունն ու ազգությունը, կրոնն ու մշակույթը, պետությունն ու պետականությունը, հայրենիք ու ծննդավայր։

2. Ռազմական.

Նախ վերդառնալ 2020թ. սեպտեմբերի 27-ի սահմաններին, այնուհետ հասնել ռուսական սահմանին, Քուռ և Արաքս գետերի ափին և նոր կնքել խաղաղության պայմանագիր։

Թշնամուդ պետք է պարտադրես խաղաղություն, այլ ոչ թե մուրաս։

Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը