Կարծիք

14.04.2023 13:42


Հայաստանում որևէ մեկը չպետք է դույզն անգամ վախենա դատվելուց, եկամուտները կորցնելուց, հեղինակազրկվելուց

Հայաստանում որևէ մեկը չպետք է դույզն անգամ վախենա դատվելուց, եկամուտները կորցնելուց, հեղինակազրկվելուց

Հայաստանում որևէ մեկը չպետք է դույզն անգամ վախենա դատվելուց, եկամուտները կորցնելուց, հեղինակազրկվելուց:

Այն արհավիրքն ու դավաճանությունը, որ տեղի է ունեցել՝ Արցախը հանձնելու համար մոտ 5000 հոգու սպանությունը, պիտի բոլորին ուժ ու պատասխանատվություն հաղորդի վա բանկ գնալու, ոչ միայն զոհերի նկատմամբ հարգանքի համար, այլև Հայաստանի, հայերի, եզդիների, ասորիների հանդեպ հարգանքի:

Պետք է ամեն վախ ամենօրյա ռեժիմով հաղթահարվի թշնամուն Երևանից ու Հայաստանի սահմաններից դուրս շպրտելու համար: Ինչը մտովի զգում եք, որ հետ է պահում, առաջինը հենց դրանից հրաժարվեք: 5000-ն էլ կարող էին ապրել հիմա ամենքն իր վախով ու կարիքով, բայց մենք ենք բախտավորը, որ ապրում ենք, ուրեմն այն ինչի համար նրանք չկան, մեր ուսերին է: Մեր վախերն էական չեն Հայաստանի գոյությունը պահպանելու դիմաց, քանի որ մենք մահկանացու ենք ու մեր վախերը, եկամուտն ու հեղինակությունը մեզ հետ են մեռնելու:

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը