Քաղաքական

14.04.2023 15:49


Զոհված զինծառայողների հարազատներն ավարտված են համարում իրավական դաշտում պայքարը․ սկսում են քաղաքական ակցիաները (տեսանյութ, լրացված)

Զոհված զինծառայողների հարազատներն ավարտված են համարում իրավական դաշտում պայքարը․ սկսում են քաղաքական ակցիաները (տեսանյութ, լրացված)

Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշեն անցկացրել են Քննչական կոմիտեի դիմաց։

«Որդիների կանչ» կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«ՄԻ ԵՂԵՔ մեզ facebook-ի ընկեր, այլ եղեք մեզ ՊԱՅՔԱՐԻ Ու ԳՈՐԾԻ ԸՆԿԵՐ Պատկերացնու՞մ եք եթե միայն հենց երեկվա 300 հոգին հիմա մեզ միանան ի՞նչ կկատարվի…

Երեկվանից մենք նստացույց ենք իրականացնում ՀՀ Քննչական կոմիտե-ում առայսօր։ Այսօր ժամը՝ 15:00-ին լրանում է այն ժամկետը, որը մենք տվել էինք սույն կառույցին…ուստի ԽՆԴՐՈւՄ ԵՆՔ, ԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ։

Միայն լայքելով մենք ոչնչի չենք հասնի…Մեր հայրենիքը վաճառեցին լայվերով և լայքերով….

Մենք այստեղ ենք գիշերել…

Հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5 , ՀՀ Քննչական կոմիտե»։

***

ՀՀ քննչական կոմիտեի մոտ 24 ժամ սպասելուց հետո, այսօր զոհված զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ ավարտված են համարում իրավական դաշտում պայքարը եւ սկսում են քաղաքական ակցիաները։

«Այսօրվանից մեր պայքարը քաղաքական դաշտում է լինելու։ Մեր ակցիաները լինելու են շարունակական, վաղը ծնողներով քննարկում ենք ունենալու, երկուշաբթի օրը հայտարարություն կանենք։ Ակցիաները այնքան են շարունակելու, մինչեւ կարողանանք ազատվել օրվա իշխանություններից։ Դիմում ենք բոլոր առողջ ուժերին՝ գալ մեզ հետ հանդիման եւ քննարկումների։ Մենք քաղաքական ուժ չենք, ծնողներ ենք, որ կորցրել ենք մեր ամենաթանկը եւ չենք ուզում նոր զոհեր ունենալ»,-ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ բոլոր հայերին կոչ անելով միանալ ու վռնդել այս իշխանությանը․

«Ուղիղ մեկ տարի անցավ այն օրից, երբ Նիկոլը հայտարարեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի։ Ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ ուղիղ ասել, որ ինքն է սպանել զինվորներին։ Սա պետք է ազդակ լիներ ծնողներին, որ իրենց տղաներին էլ է սպանելու։ Նոր զոհեր չունենալու համար ոտքի ելանք, կոչ արեցինք՝ միանալ մեզ։ Ականջալուր չեղան, ունեցանք 2022 թ․-ի սեպտեմբերյան մարտերը, հետո Ազատ գյուղի դեպքերը, օրեր առաջ Տեղ գյուղի սպանությունները։ Բոլոր տարածքները հանձնում են, մեր տղաներին սպանում են»։

Այս խորագրի վերջին նյութերը