Լրահոս

19.11.2010 14:22


Գալուստ Սահակյանը Սպարտակ Մելիքյանի պահվածքը վերագրել է նրա անփորձությանը

Գալուստ Սահակյանը Սպարտակ Մելիքյանի պահվածքը վերագրել է նրա անփորձությանը

-Հակադրությունը մի քիչ վերամբարձ խոսք է, ես դա կբնութագրեմ որպես անակնկալ,- Սպարտակ Մելիքյան և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի միջև ծագած խնդրին անդրադառնալով՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա նշել է, որ իր կարծիքով խնդիրը խմբակցությունում չպետք է քննարկվեր, քանի որ դա անձնական բնույթ է կրում և քաղաքական շահարկումների տեղիք չպետք է տար:

Նրա խոսքով, հասարակությանը թվում է, թե երբ ստուգում բառն է օգտագործվում, ուրեմն Վերահսկիչ պալատը գնում է և կոռուպցիաներ է բացահայտում: Վերահսկիչ պալատը, ըստ նրա, չունի այդպիսի լիազորություններ, նա ուղղակի նայում է բացթողումները: Նա նշել է, որ ստուգումները վերաբերում են, ոչ թե կոռուպցիային կամ կաշառակերությանը, այլ աշխատանքային գործընթացներն ժամանակին չկատարելուն և այլն:

Այդուհանդերձ, ըստ Գալուստ Սահակյանի՝ ստուգող մարմիններն էլ կարող են անթերի չաշխատել, բայց նման ամբիոնից ամեն ինչ պետք է փաստարկված ներկայացվի:

-Համենայն դեպս ստուգողը մարդն է, իսկ մարդկանց մոտ միշտ էլ ինչ-որ սուբյեկտիվ բաներ նկատելի կլինեն,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Սպարտակ Մելիքյանի ՀՀԿ խմբակցության անդամ լինելուն, Գալուստ Սահակյանն ասել է, որ այդ կապվածությունն այնքանով է, որքանով, որ ԺԱԿ կուսակցության նախագահը իրոք խմբակցության անդամներից մեկն է, բայց կուսակցության անդամ չէ:

-Իհարկե խմբակցության գործողությունների տեսանկյունից սխալ է թույլ տվել, որովհետև նման խնդիրները կարելի է քննարկել, հետևություններ անել և այնպես մատուցել, որ արդյունքներն առավել լինեն: Բայց ես չեմ տեսնում, որ Սպարտակ Մելիքյանն ինչ-որ միտում է ունեցել, դա վերագրում եմ խորհրդարանականի անփորձությանը, որովհետև երկու-երեք տարի է պատգամավոր և կարող են նաև այդպիսի դրսևորումներ լինեն, որն ինձ համար անընդունելի է,- ասել է Գալուստ Սահակայնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը