Քաղաքական

18.04.2023 15:22


Փաշինյանն ավարտեց հայկական Ղարաբաղի պատմությունը. Մոդեստ Կոլերով

Փաշինյանն ավարտեց հայկական Ղարաբաղի պատմությունը. Մոդեստ Կոլերով

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար փակել է հայկական Լեռնային Ղարաբաղի (Արցախի) էջը։ Ապրիլի 18-ին ИА REX-ին տված հարցազրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին Փաշինյանի խոսքերը։

«Ղարաբաղի համար Հայաստանի պայքարի 35 տարիները, հարյուր հազարավոր փախստականները, տասնյակ հազարավոր սպանվածները կորցրել են իրենց նշանակությունը պաշտոնական Հայաստանի համար։ Բայց հիմնական հարցը մնում է. ի՞նչ է լինելու հարյուր հազար հայերի հետ հենց Ղարաբաղում։ Հասկանալի է, որ ինչ էլ լինի Բաքվի հռետորաբանությունը, նրանք չեն խնայվի՝ կվտարվեն իրենց հողից»,-ասել է Կոլերովը։

Ըստ նրա՝ առանց Երեւանի կամքի Ռուսաստանը չի կարող նույնիսկ մտածել Ղարաբաղն իր պաշտպանության տակ վերցնելու մասին, իսկ հիմա նման կամք չի լինի։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական սահման դեռևս չկա: Ակնհայտ է, որ սահմանը հենց Բաքուն է հաստատելու, ու այնպես ինչպես ուզում է»,-հավելեց պատմաբանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է. «Ուզում եմ հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիովին ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի՝ ճանաչելով Հայկական ԽՍՀ ողջ տարածքը որպես Հայաստանի Հանրապետություն»։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը