Կարծիք

20.04.2023 18:11


Փաշինյանական «Նոր Հայաստանի» խորհրդանիշը հայտնի և հին քաղաքական քծնող Վիգեն Խաչատրյանն՞ է (տեսանյութ)

Փաշինյանական «Նոր Հայաստանի» խորհրդանիշը հայտնի և հին քաղաքական քծնող Վիգեն Խաչատրյանն՞ է (տեսանյութ)

Ինչպես հայտնի է այսօրվա ԱԺ-ի նիստում իշխանությունը լռեցրեց մի շարք ընդիմադիրների խոսքը, պատճառաբանելով, որ իբր դրան խանգարել էր Թագուհի Թովմասյանի ակցիան, ԱԺ-ի ամբիոնի մոտ:

Մի կողմ թողնենք, թե ինչ գռեհիկ ձևով ԱԺ նախագահը, միանգամից անվտանգության ուժերին բերեց դահլիճ, որպեսզի դուրս բերվեին ընդիմադիր պատգամավորները: Քաղաքացու վրա թքելուց հետո, Ալեն Սիմոնյանից ավելին սպասել չեր կարելի: Սրանց մտավոր կարողությունները սահմանափակվում են հենց այդպիսի քայլերով:

Եվ նրանք, որպես պատասխան ամբիոն եին պատգամել հայտնի քծնող, ժամանակին, տարբեր ճամբարներ փոխած Վիգեն Խաչատրյանին: Վերջինս «դասախոսություն» կարդաց իր պատկերացրած «բարոյականության և սկզբունքայնության» մասին:

Մի փոքր հիշեցնենք, թե ով է եղել Վիգեն Խաչատրյանը:

1990 թվականի Գերագույն խորհուրդի ընտրություններում, երիտասարդ Վիգենը պատգամավոր էր ընտրվել Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով։

ԱԺ ընտրության ժամանակ նա սկզբից բոցաշունչ ելույթ ունեցավ ի պաշտպանություն Կոմկուսի թեքնածուի՝ Վլադիմիր Վարդանյանի, միաժամանակ դատափետելով ՀՀՇ-ի ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հետո, երբ տեսավ, որ նժարը թեքվում է ՀՀՇ-ի օգտին, նա անսպասելիորեն, գոտկատեղից հարվածեց իր թիմակցին և անցած ՀՀՇ-ի կողմը: Իր այդ քայլով, Վիգեն Խաչատրյանը հույյս ուներ, որ կգնահատվեր նոր ՀՀՇ-ական իշխանության կողմից:

Սակայն վերջիններս հասկանալով Վիգենի իրական ով լինելը, բավարարվեցին նրանով, որ հաջորդ ընտրություններում, նրան տեղ տվեցին, որպեսզի ընտրվի ԱԺ պատգամավոր, արդեն իշխանության ցուցակով:

Մինջդեռ մյուս նախկին կոմունիստ կադրերին - Խոսրով Հարությունյանին, Գագիկ Հարությունյանին և Արտաշես Թումանյանին, նոր իշխանությունը ավելի բարձր գնահատեց:

1996-ի հայտնի դեպքերի ժամանակ Վիգեն Խաչատրյանը իրեն այն աստիճանի վատ պահեց, որ նույնիսկ գործող դատախազը նրան անվանեց «թաշկինակ»: Դրանից հետո նրան կպել էր այդ անվանումը, մինջև որ 1998-ին հերթական անգամ փոխվեց իշխանությունը:

Դրանից հետո Վիգեն Խաչատրյանը իր «ծառայությունն» առաջարկեց արդեն Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը, բայց մերժում ստացավ: Սակայն «փորցառու» Վիգենը չհուսահատվեց և իր ընկերոջ՝ Գուրգեն Արսենյանի միջոցով անուղակի ինտեգրվեց տեր-պետրոսյանական համակարգի մեջ:

2008-ից հետո Վիգեն Խաչատրյանը իրեն սկզբունքներին հավատարիմ մնաց և կրկին չդարձավ ընդիմադիր, քանզի քանի դեռ Արսենյանը «ձիու վրա էր», Վիգենը փորձում էր օգտվել այդ դիրքի փշրանքներից:

2018-ի փոփոխությունը շրջադարձային դարձավ Վիգեն Խաչատրյանի համար: Պարզվում է հայտնի այս քծնող գործիչը երկար էր սպասել, որ հրապարակավ սկսի իր իրական գործով զբաղվել, այսինքն քծնելով:

Եվ ահա այսօրվա ընդիմադիրներին «դասեր տալու» առաքելությունը հենց իր վրա էր դրված: Ինչը սիմվոլիկ է, քանզի հայտնի հին և վատ բարքերով ներծծված գործիչը իրական ասպարեզ կարողացավ դուրս գալ հենց փաշինյանական Հայաստանի քաղաքական թաթերաբեմում, որտեղ 2018-ից հետո հռչակվել էր նոր դարաշրջան, որտեղ պետք է վերանային բոլոր արատավոր հին բարքերը:

Ուշադրություն դարձրեք նրա ելույթների ուղությանը, նա աշխատում է հեռանկարի վրա: Նա այնպիսի ելույթներով է հանդես գալիս, որ եթե, օրինակ Երևանը դառնա ադրբեջանական Իրևան, նա կկարողանա հայտարարել, որ վաղուց էր սպասում այդ պահին: Եվ ընթանրապես, նա կարող է նույնիսկ հայտարարել, որ օրինակ իր նախնիներից եղել են նաև այլ հայտնի ազգի ներկայացուցիչներ: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե իրականում ինչ մարդու մասին է խոսքը:

Այս մարդը վաղը ցանկացածին կդավաճանի, քանզի նրա արժեքների առանցքն է այդպիսին: Եվ զարմանալի չէ, որ ամենա ոչ պոպուլյար թեզերը հենց իրեն են կարգադրում ներկայացնել, քանզի գիտեն, թե ում հետ գործ ունեն:

Եվ այս ֆոնին այսօրվա նրա «բարոյականության» մասին դասերը սիմվոլիկ բնույթ ունեին, բայց որի վերաբերյալ մտորումների հարց պիտի առաջացնի այն ՔՊ անդամների մոտ, ովքեր իրապես հավատացել են, որ 2018-ին փոփոխություն է լինելու:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը` zham.am

Այս խորագրի վերջին նյութերը