Կարծիք

21.04.2023 10:58


Նրանցից յուրաքանչյուրը, ադրբեջան-քպ համատեղ սցենարում, դերակատարություն ունի

Նրանցից յուրաքանչյուրը, ադրբեջան-քպ համատեղ սցենարում, դերակատարություն ունի

Կասկածից վեր է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած քպ-ական չհայ հանցագործ խմբակի անդամներին միավորում է Արցախի ու այստեղ ապրող ՀԱՅԵՐԻ նկատմամբ ատելությունը: Նրանցից յուրաքանչյուրը, ադրբեջան-քպ համատեղ սցենարում, դերակատարություն ունի: Նրանցից ամենակատաղի հայատյացը արսենյան գուրգենն է: ՀՀ ԱԺ ամբիոնից փրփրած բերանով, մատ էր թափ տալիս Արցախի վրա. թե բա պարապ նստել եք, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում: Սա ասում է հազարավոր ՀԱՅ երիտասարդներով, առանց աչքը թարթելու, երկնային բանակը համալրածը: Սա ասում է Արցախն ու Հայաստանի մի մասը հանձնածը: Սա ասում է 120000 հայերի շրջափակման մեղավորը...Վերջում էլ կնիք դնում, թե բա հայերի տունը, պետությունը Հայաստանն է ու իրենք «պայքարելու» և «շենացնելու» են «իրենց» երկիրը:

Հ.Գ. քպ-ականը ՀՀ թիվ մեկ ամբիոնից իրենց իսկ կողմից պետական դավաճանության մասին հայտարարություն է անում, իսկ Արցախի իշխանությունները բամբակը ականջներում, աչքերը փակած, աթոռներին կառչած, լուռ հեզությամբ, մասնակցում են Արցախի ոչնչացմանը...

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը