Հարցազրույց

25.04.2023 16:57


5000 տարվա ազգը ինչպե՞ս կարող էր ասֆալտը գերադասել հայրենիքից, ուրեմն մենք 5000 տարվա ազգ չենք, գնչուներից մի քիչ ենք առավել. Արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)

5000 տարվա ազգը ինչպե՞ս կարող էր ասֆալտը գերադասել հայրենիքից, ուրեմն մենք 5000 տարվա ազգ չենք, գնչուներից մի քիչ ենք առավել. Արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)

Դարձի գալ միշտ հնարավոր է, բայց ռեալ չէ, երբ ցանկություն չկա։ Հոգևորականն այն մարդն է, որ հանրության բոլոր շերտերի հետ շփվում է, որևէ մեկը հոգևորականից լավ չի ճանաչում հանրությանը: Մենք դարձի գալ չենք ուզում, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Եթե համոզված ես, որ ճիշտ ես, որ ընթացքդ ճիշտ է, դարձի գալու հնարավորությունը նվազագույն է։ Մեր հանրության մեծ մասը չունի բավարար ինտելեկտ պարզագույն բաներ հասկանալու համար՝ ինչպես օրինակ՝ ի՞նչն է ավելի կարևոր՝ որ Արցախը չկորցնե՞նք, թե՞ որ փողոցն ասֆալտած լինի։ 5000 տարվա քաղաքակրթություն ունեցող ազգը ինչպե՞ս կարող էր գերադասել ասֆալտը հայրենիքից։ Նշանակում է՝ մենք 5000 տարվա ազգ չենք, գնչուներից մի քիչ առավել ենք կամ պակաս, որ չունեն պետականության զգացում, ապրում են ուրիշ պետականությունների հաշվին։ Ես պատրաստ էի ամբողջ կյանքում չունենալ ասֆալտած փողոց, բայց ունենալ Շուշի, Հադրութ, Քարվաճառ, Բերձոր։ Բայց ճիշտն այն էր, որ մենք ունենայինք և՛ Շուշի, և՛ ասֆալտած փողոց»,-ասել է արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նրա գնահատմամբ՝ մենք դեռ կայացած ազգ չենք, անգամ դեռ ժողովուրդ չենք։ Շիրակի թեմի առաջնորդն ընդգծում է՝ մեր հիվանդությունն ազգային սնապարծության մեջ է. «Մենք իբրև ազգ ստորին աստիճանի վրա ենք կանգնած, բայց այդպես չենք կարծում, մտածում ենք՝ ռուսից բարձր ենք, թուրքից ու ադրբեջանցուց՝ անհամեմատ բարձր։ Բա որ բարձր ենք, ինչպե՞ս է որ մեր երկիրն այսքան փոքր է, և մենք՝ այսքան թշվառ»։

Այս խորագրի վերջին նյութերը