Քաղաքական

01.05.2023 09:00


«Հայաստան» խմբակցությունը հանդիպումներ է ունեցել Շիրակում (լուսանկար)

«Հայաստան» խմբակցությունը հանդիպումներ է ունեցել Շիրակում (լուսանկար)

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները Շիրակի մարզում հանդիպումներ են ունեցել համայնքների բնակիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան հրապարակումից։

«Երեկ Հայաստան խմբակցության ղեկավար գեներալ Սեյրան Օհանյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հակոբ Մաթիլյանի ու ՀՅԴ Շիրակի կառույցի ընկերների հետ այցելել էինք Շիրակի մարզի Թավշուտ, Աշոցք, Գոգհովիտ (Աշոցք խոշորացված համայնք), Հողմիկ (Ամասիա խոշորացված համայնք) գյուղերը և Գյումրի քաղաք։

Հանդիպումներ ենք ունեցել համայնքների բնակիչների հետ, լսել ենք նրանց հոգսերը, կարծիքները և մտահոգությունները, ներկայացել ենք մեր մոտեցումներն ու առաջարկությունները երկիրն այս ճգնաժամից հանելու և Արցախի Հանրապետությունը փրկելու ուղղությամբ։ Գյուղերում անսահման հոգսեր՝ ոռոգման ջուր, ցածր մթերման գներ, թանկ վառելիք և թունաքիմիկատներ, Գյումրիում՝ դեռևս չսպիացած վերքեր, բայց մարդկանց հուզում էին անվտանգային հարցերը, երկրի ապագան, մեր կողմից առաջարկված լուծումները․․․»,-գրել է Խաչատրյանը։

Այս խորագրի վերջին նյութերը