Քաղաքական

04.05.2023 07:10


Հայերը պետք է ասեն՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»․ Իլհամ Ալիև

Հայերը պետք է ասեն՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»․ Իլհամ Ալիև

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին արեւմտյան երկրների ուղղակի աջակցության պաշտոնական ներկայացմանը, ապա դա տեղի կունենա իր ժամանակին․ իրականում ժամանակն արդեն մոտենում է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 3-ին Շուշիում կայացած «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» 4-րդ միջազգային համաժողովում, որը նվիրված է Հեյդար Ալիևի 100-ամյակին։

«Եվ կարևոր է, որ Հայաստանն ինքն այժմ ավելի բաց է, քան Արևմուտքում Հայաստանի որոշ բարեկամներ՝ խոսելով դրա փաստացի ճանաչման մասին»,- ընդգծել է Ալիևը՝ նկատի ունենալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Նշելով, որ «Հայաստանը Պրահայի հայտարարությունը ստորագրել է անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ նույն ամսին՝ Սոչիի հայտարարությունը, որտեղ իր համաձայնությունն է հայտնել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի ընդունմանը որպես հարաբերությունների կարգավորման հիմք» (չակերտները Tert.am-ի), Իլհամ Ալիևն ասել է․ «Ալմա-Աթայի հռչակագրում փաստացի ուրվագծված ու ճանաչված են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական ու պաշտոնական սահմանները։ Սա նշանակում է, որ նրանք արդեն համաձայնել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։

Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ հայերը «պարզապես պետք է ունենան վերջին խոսքը» (չակերտները Tert.am-ի)։

««Ա» ասացին, հիմա «Բ» պիտի ասեին, իմ ասածն էլ ասեն, որ Ղարաբաղը Ադրբեջան է, սպասում եմ։ Հուսով եմ, որ այդ ժամանակը կգա»,-ընդգծել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը