Քաղաքական

06.05.2023 11:32


2018թ․ հեղափոխությու՞ն, թե՞ խաբեություն, 2023թ․ Հայաստանը ջրբաժանի առաջ («Բեկում» ֆորումի՝ տեսանյութը)

2018թ․ հեղափոխությու՞ն, թե՞ խաբեություն, 2023թ․ Հայաստանը ջրբաժանի առաջ («Բեկում» ֆորումի՝ տեսանյութը)

Մեկնարկել է «Երիտասարդի ձայնը» ՀԿ–ի «Բեկում» ֆորումը, որը կրում է «2018-2023թթ․․ Հայաստանը՝ ջրբաժանի առաջ» խորագիրը։

5 տարի առաջ այս օրերին տեղի էին ունենում քաղաքական գործընթացներ, որոնք ճակատագրական ու ողբերգական ազդեցություն ունեցան Հայաստանի ու Արցախի վրա։ Այս ընթացքում ունեցանք պատերազմ, մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ։ 5 տարվա ընթացքում կորցրեցինք Արցախի պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լինել–չլինելու հարցի առաջ։

«Բեկում» ֆորումի ընթացքում խոսվելու է 2018 թ. ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների մասին․ ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցավ իշխանափոխությունը, ի՞նչ էին սպասում և ի՞նչ ստացան մեր քաղաքացիները, ի՞նչ է սպասվում մեր երկրին ու ի՞նչ է պետք անել այս վիճակից դուրս գալու համար։
Քննարկման մոդերատն է «Երիտասարդի ձայնը» ՀԿ հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։
Խոսնակներն են՝ Բագրատ Սրբազանը, Նաիրա Մելիքյանը, Միքայել Համբարձումյանը, Աբրահամ Գասպարյանը, Դավիթ Սահակյանցը, Հրանտ Թոխատյանը, Ստեփան Դանիելյանը, Արթուր Խաչիկյանը, Անդրանիկ Թևանյանը, Արթուր Սահակյանը, Մանուկ Սուքիասյանը, Բորիս Մուրազին, Երվանդ Բոզոյանը։
FB_IMG_1683364833944 FB_IMG_1683364843237 FB_IMG_1683364847092 FB_IMG_1683364850523 FB_IMG_1683364853452 FB_IMG_1683364856383

Այս խորագրի վերջին նյութերը