Քաղաքական

08.05.2023 17:57


Հեղինակազրկելով բանակը՝ վաղը զորակոչիկ չենք ունենալու, արդեն համատարած չեն ուզում ծառայել. Հրանտ Թոխատյան (տեսանյութ)

Հեղինակազրկելով բանակը՝ վաղը զորակոչիկ չենք ունենալու, արդեն համատարած չեն ուզում ծառայել. Հրանտ Թոխատյան (տեսանյութ)

Հեղինակազրկելով բանակը՝ վաղը զորակոչիկ չենք ունենալու, արդեն համատարած չեն ուզում ծառայել։

Լրագրողների հետ զրույցում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը․

«Այսօր ամեն ինչ արվում է, որ չունենանք այն հերոսներին, որոնցով սերունդ է մեծացել։ Կամ դատվում են, կամ խոսք է գնում, որ կդատվեն։ Սա ուղղակի խայտառակություն է։ Անկախությունից հետո եղել է 2 ինստիտուտ, որոնք համարվել են կայացած՝ եկեղեցին և բանակը։ Հիմա 2-ն էլ ամեն կերպ քարկոծվում է։

Սա արվում է, որպեսզի բանակի հեղինակությունը հավասարեցվի պլինտուսի մակարդակի։ Ամեն ինչ արվում է, որ հայ ընտանիքում տղա երեխայի բանակ գնալն ամեն կերպ խոչընդոտվի։ Այսպես, եթե շարունակվի, վաղը մյուս օրը չենք ունենալու զորակոչիկ»,-նշել է Թոխատյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը