Քաղաքական

10.05.2023 19:44


Մոսկվան արձանագրել է Պրահայում հնչած գնահատականները, որոնք Հայաստանի ղեկավարությունը տվել է ԵՄ առաքելությանը. Զախարովա (տեսանյութ)

Մոսկվան արձանագրել է Պրահայում հնչած գնահատականները, որոնք Հայաստանի ղեկավարությունը տվել է ԵՄ առաքելությանը. Զախարովա (տեսանյութ)

Մոսկվան արձանագրել է Պրահայում հնչած գնահատականները, որոնք Հայաստանի ղեկավարությունը տվել է այդ երկրում ԵՄ առաքելությանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՄ դիտորդներ հրավիրելու որոշումը հեշտ չի եղել, քանի որ անվտանգության որեւէ երաշխիք չի տալիս եւ ունակ է մարտահրավերներ ստեղծել։ Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության ծավալման առարկայական աշխատանքների վերսկսման եւ մեր դաշնակցին օժանդակության այլ համատեղ միջոցառումների ուղղությամբ: Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչի մասին Երեւանում լավ գիտեն»,-ասել է նա։

***

Ռուսաստանը ելնում է նրանից, որ խաղաղության պայմանագրի նախագծի ուղղությամբ հետագա աշխատանքները կշարունակվեն Բաքվի եւ Երեւանի կողմից երկկողմ հիմունքներով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տեսնում ենք մեր դերն այդ գործընթացին աջակցելու գործում, ուստի առաջարկել ենք Մոսկվայի հարթակը՝ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը տարածաշրջանում ամուր եւ կայուն խաղաղություն ապահովելն է։ Զախարովան ընդգծել է, որ դրված նպատակին հասնելու ճանապարհին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն այլընտրանք չկա։

Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթացի են հասել խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին, Զախարովան նշել է, որ այն հակասում է ադրբեջանական եւ հայկական կողմերի մեկնաբանություններին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը