Լրահոս

15.01.2012 10:09


Բնապահպանների արշավը դեպի Թեղուտ մեկնարկել է

Բնապահպանների արշավը դեպի Թեղուտ մեկնարկել է

Քիչ առաջ շուրջ 300 բնապահպաններ շարժվել են դեպի Թեղուտ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, գործողության նպատակն է ակտիվիստներին և քաղաքացիներին ցույց տալ, թե ինչ կլինի Թեղուտի անտառի հետ, երբ այնտեղ սկսվեն հանքաարդյուհանման աշխատանքներ:

Բնապահպանների նախաձեռնած արշավին մասնակցում են նաև ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Հիշեցնենք նաև, որ երեկ «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն էր, տարածել, որում ասվում է, որ բնապահպան ակտիվիստների մուտքը Թեղուտ կարգելվի:

Այս խորագրի վերջին նյութերը