Քաղաքական

12.05.2023 18:00


Ադրբեջանը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:50-ի սահմաններում խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը