Քաղաքական

12.05.2023 22:10


Թշնամին կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Թշնամին կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Ժամը 22:00-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

Ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

***

Ժամը 22:15-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Կրակի ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը