Հարցազրույց

12.05.2023 22:29


Միամտություն է Փաշինյանից իշխանության զիջում պահանջելը․ իշխանությունը վերցնում են արմունկներով աշխատելով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Միամտություն է Փաշինյանից իշխանության զիջում պահանջելը․ իշխանությունը վերցնում են արմունկներով աշխատելով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ու դրսի ուժերի քարոզիչները տարածում են, որ ճիշտը հանձնվելն է, թուրք–ադրբեջանական պահանջները բավարարելն է։ Ժիրայր Լիպարիտյանը հենց դրանով է զբաղված։

Հայ ժողովրդին ահաբեկում են, որ մենք այլ տարբերակ չունենք, ճար չունենք։ Ասում են՝ ճիշտը մեռնելն է։ Մեռնելու անունն էլ դրել են՝ ռեալ պոլիտիկ։

Փաշինյանն իր կաշվի փրկության հարցն է լուծում՝ ի հաշիվ մեր երկրի։ Նա լեգիտիմ չէ և հանրության ճնշող մեծամասնությունը չի ընդունում նրա քաղաքականությունը, սակայն միամտություն է կարծելը, որ նա կամովին կհանձնի իշխանությունը։ Իշխանությունը վերցնում են, պատկերավոր ասած, արմունկներով։ Ով դա չի պատկերացնում, տեղ չունի քաղաքականության մեջ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը